Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

ԵԹԿՊԻ-ի ուսանողները` «Նոր ալիք» միջազգային կինոփառատոնում

ԵԹԿՊԻ-ի ուսանողները` «Նոր ալիք» միջազգային կինոփառատոնում
23.01.2014 | 12:18

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 23-25-ին տեղի կունենա «Նոր ալիք» առաջին միջազգային ուսանողական կինոփառատոնը:

Փառատոնին մասնակցելու են նաև Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողները. Արեն Մալաքյանը «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով»ֆիլմով, Լուսինե Պապոյանը` «Պատահական հանդիպում», Նահապետ Սարգսյանը` «ТОСКА», և Անդրանիկ Հարությունյանը` «Հեքիաթ» ֆիլմով:
Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ փառատոնին ներկայացվել է հինգ ֆիլմ, որոնցից մրցույթի նախնական փուլ են անցել վերոնշյալ չորսը: Արեն Մալաքյանին հաջողվել է անձամբ ներկա լինեն փառատոնին:
Մրցութային նախնական փուլը հաղթահարած հայ ուսանողների ֆիլմերը տեղ կզբաղեցնե՞ն արդյոք «Նոր ալիք» փառատոնի հիմնական անվանակարգերում, պարզ կլինի առաջիկա օրերին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ